Թուրքիայի ԶՈւ-ն պատրաստ է Երրորդ համաշխարհային պատերազմին. ՊՆ

Թուրքիայի ԶՈւ-ն պատրաստ է Երրորդ համաշխարհային պատերազմին. ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հանրապետության Զինված ուժերը պատրաստ են ցանկացած սցենարի, այդ թվում՝ երրորդ համաշխարհային պատերազմին։ 
Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։

Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար թարմացնում են մարտավարությունն ու պլանները՝ անվտանգության սպառնալիքների գնահատմանը համապատասխան։

«Մեր բանակը ստուգել է իր ծրագրերը, նյութատեխնիկական ապահովումը, ինչպես նաև խաղաղապահ գործունեություն է ծավալում աշխարհի շատ մասերում։ Ոչ ոք, հատկապես Թուրքիան, չի ցանկանում նման մռայլ պատկեր, ինչպիսին է Երրորդ համաշխարհային պատերազմը, սակայն կարևոր է ընդգծել, որ մեր բանակը պատրաստ է ցանկացած սցենարի»,- ասել է գերատեսչության աղբյուրը։