Բավ չէ՞ սեփական դարբասին գոլ խփես․․․

Բավ չէ՞ սեփական դարբասին գոլ խփես․․․

Այնպիսի իրավիճակի ենք հասել, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովին թվում է, թե Հայաստանը ուրախությունից ցնծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել։ Ո՞ւմ հաշվին է առաջընթաց գրանցվել, գոնե մի բան կարո՞ղ եք նշել, որ այդ առաջընթացը գոնե մի ենթակետում եղել է Հայաստանի օգտին։ Մեր տարածքների շուրջ բանակցում և առաջընթա՞ց եք գրանցում․ 

«Շարունակվում են Հայաստանի հետ սահմանազատման աշխատանքները։ Մոտ ապագայում ականատես կլինենք հերթական դրական քայլերին։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են»։ Իհարկե, դրանք Ադրբեջանի համար դրական քայլեր են և Բայրամովը միանգամայն ճիշտ է նկատում , որ «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»։

Չէ՞ որ Հայաստանի Մայր օրենքը փոխելով, բոլոր բաց մնացած հարցերն էլ կլուծեն․ «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները մնում են Հայաստանի հիմնական օրենքում՝ Սահմանադրության մեջ։ Սա մեզ թվում է գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը»,- երևի դա էլ արդեն Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված բարձրաձայնում է Բայրամովը։ 
Որ Բայրամովը  իր պետության շահերից է ելնում, իր դարբասն է ամրացնում, հասկանում ենք, բայց ո՞նց հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանը մեր դարբասին է անընդհատ «գոլ խփում»։ Ո՞նց չասես՝  բավ չէ՞ սեփական  դարբասին գոլ խփես․․․