Կեղծ հարցազրույցի համար տուգանել են 200 հազար եվրոյով 

Կեղծ հարցազրույցի համար տուգանել են 200 հազար եվրոյով 

Միխայել Շումախերի ընտանիքը դատարանի միջոցով կարողացել է հասնել, որ գերմանական Funke Mediengruppe հրատարակչությունից 200 հազար եվրո բռնագանձեն՝ «Ֆորմուլա 1»-ի լեգենդար ավտոմրցորդի հետ կեղծ հարցազրույց հրապարակելու համար։ Հարցազրույցը ստեղծվել էր արհեստական բանականության օգնությամբ։

Հարցազրույցի հրապարակումից հետո Շումախերի ընտանիքը դատական հայց էր ներկայացրել Մյունխենի՝ Աշխատանքային վեճերի դատարանին, որն էլ վճիռ էր կայացրել ավտոմրցորդի ընտանիքի օգտին։ Միաժամանակ, դատարանը գտել է, որ խմբագիր Աննա Հոֆմանի աշխատանքից ազատման որոշումը, որը կայացվել էր այդ դատական վեճի ֆոնին՝ հրատարակչության ղեկավարության կողմից, անօրինական է եւ նրան վերականգնել են իր աշխատանքում։ Հիշեցնենք, որ խնդրահարույց հարցազրույցը հրապարակվել էր 2023 թվականին Die Aktuelle պարբերականում։ Հրատարակչությունը նաեւ ներողություն էր խնդրել մոլորության մեջ գցող նյութ հրապարակելու համար։