Եվրո-2024. Գերմանիան հաղթեց Շվեյցարիային, բայց վերջինս «պարտված» չէ. այլ արդյունքներ

Եվրո-2024. Գերմանիան հաղթեց Շվեյցարիային, բայց վերջինս «պարտված» չէ. այլ արդյունքներ

Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում A խմբում ավարտվել է խմբային փուլը։ 3-րդ տուրում Գերմանիայի ընտրանին մրցել է  Շվեյցարիայի, իսկ Շոտլանդիան՝ Հունգարիայի հավաքականի հետ:
Ավելի վաղ՝ 2-րդ տուրում փլեյ-օֆֆում իր տեղը ապահոված Գերմանիան ոչ-ոքի՝ 1:1 է գրանցել Շվեյցարիայի հետ՝ խմբում պահպանելով 1-ին տեղը։

Շոտլանդիա-Հունգարիա մրցավեճում էլ, որում երկու թիմերին էլ հաղթանակ էր անհրաժեշտ, միակ գոլը խփվել է ավելացված 10-րդ րոպեին։ Հունգարիան հաղթել է 1։0 հաշվով։
Մրցաշարի աղյուսակը՝ 
1. Գերմանիա – 7 միավոր (3 հանդիպում)
2.Շվեյցարիա – 5 (3)
3. Հունգարիա – 3 (3)
4. Շոտլանդիա – 1 (3)

Գերմանիան 1/8 եզրափակիչում կխաղա C խմբում (Անգլիա, Դանիա, Սլովենիա, Սերբիա) երկրորդ տեղը գրաված թիմի հետ: Շվեյցարիան էլ կհանդիպի B խմբի երկրորդ թիմի հետ (Իտալիա, Ալբանիա կամ Խորվաթիա): Հունգարիան դեռ հնարավորություն ունի խմբից դուրս գալ 3-րդ տեղով։