Բաքվում սպանել են 3 ոստիկանի և մեկ քաղաքացիական անձի. ի՞նչ է հայտնի

Բաքվում սպանել են 3 ոստիկանի և մեկ քաղաքացիական անձի. ի՞նչ է հայտնի

Հունիսի 24-ին Բաքվի թաղամասերից մեկում արյունալի միջադեպի է տեղի ունեցել, հայտնում է ԱՊԱ-ն: Մի քանի դատվածություն ունեցող, վերջին շրջանում հետախուզման մեջ գտնվող 38-ամյա Ալլահվերդիև Ռովշան Օգթայ օղլուն իրեն բերման ենթարկելիս զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին:

ՆԳՆ-ի և գլխավոր դատախազության համատեղ տեղեկատվության համաձայն, թաքնվելով ընտանիքի անդամների հետևում և օգտվելով ստեղծված իրավիճակից, տղամարդը սկսել է կրակել Lancaster որսորդական հրացանից՝ սպանելով 3 ոստիկանի և մեկ քաղաքացիական անձի։

Ռովշան Ալլահվերդիևը չեզոքացվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում են քննչական գործողություններ։