Օկուպացված Ստեփանակերտում դատախազության շենք են բացում

Օկուպացված Ստեփանակերտում դատախազության շենք են բացում

Դատախազության վարչական շենքի շահագործման հանձնելու կապակցությամբ այսօր օկուպացված Ստեփանակերտում տեղի է ունենում հանդիսավոր միջոցառում։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների նախագահներ, հասարակության ներկայացուցիչներ։

Բացի այդ, գլխավոր դատախազության ղեկավարությամբ անցկացվում է գիտագործնական գիտաժողով՝ «Կրթության և իրավապահ միջոցառումների դերը շրջակա միջավայրի ամրապնդման գործում» թեմայով։