Ինչպե՞ս են սպանել քահանային. կնոջ ու դստեր սահմռկեցուցիչ պատմությունները

Ինչպե՞ս են սպանել քահանային. կնոջ ու դստեր սահմռկեցուցիչ պատմությունները

Դերբենտի Սուրբ Աստվածածին եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչները նախ սպանել են անվտանգության աշխատակիցներին, ապա կրակել հայր Նիկոլայի վրա։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է մահացածի կինը՝ Վալենտինա Կոտելնիկովան:

«Հանկարծակի ցատկել ու սպանել են անվտանգության աշխատակիցներին, հետո ներխուժել են տուն, սպանել տեր հորը; Այրել են տունը, ապա՝ եկեղեցին», - նշել է կինը:

Նրա խոսքով՝ տարեց քահանան ինսուլտից հետո դժվարությամբ էր շարժվում։

«Այստեղ մենք ունենք մեկ այլ քահանա, որը ծառայում է, բայց նա (հայր Նիկոլայը) հազիվ էր քայլում, ուստի ոչ ոք չկարողացավ փրկել», - պատմել է հանգուցյալի կինը:

Կոտելնիկովան նշել է, որ 46 տարի է, ինչ ապրում են Դերբենտում։ Սարսափելի հարձակման հեղինակները, նրա խոսքով, անձնական դրդապատճառներ չէին կարող ունենալ:

«Նա ոչ մեկին ոչ մի վատ բան չի արել: Այստեղ բոլորը հարգում էին նրան, բոլորը լավ էին վերաբերվում նրան», - հավելել է նա:

Հայր Նիկոլայի դստեր՝ Օլգա Լոբովայի խոսքով, նրա ծնողների տունը գտնվում է եկեղեցու տարածքում։ Երբ զինյալները ներխուժել են ներս, քահանան և նրա կինը գտնվել են առանձին սենյակներում։ Մայրը կրակոցներ է լսել և արագ փակել դուռը, բայց նրան ձեռք չեն տվել:

Օլգան նույնպես պնդել է, որ իր հորը սպանելուց հետո ահաբեկիչները այրել են տունը և հեռացել։ Այդ ժամանակ նա երեխայի հետ ուղևորվելիս է եղել դեպի խանութ։