Աղի յուրաքանչյուր հավելյալ գրամը կարող է բորբոքումների պատճառ դառնալ․ գիտնականներ 

Աղի յուրաքանչյուր հավելյալ գրամը կարող է բորբոքումների պատճառ դառնալ․ գիտնականներ 

Յուրաքանչյուր հավելյալ գրամ նատրիումը կամ յուրաքանչյուր հավելյալ թեյի գդալ կերակրի աղը կարող է ծանր էկզեմաների հավանականությունը ավելացնել 11 տոկոսով։ Ընդ որում, այդ ավելցուկը օրգանիզմը պետք է ստանալ ամենօրյա ռեժիմով։ Այս մասին հայտնում է Health պարբերականը։

Հիշեցնենք, որ էկզեման հանդիսանում է խրոնիկ համակարգային բորբոքային հիվանդություն, որի ընթացքում մարդը տառապում է քորի եւ ցանի պոռթկումներից։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նատրիումը կարող է պահպանվել մաշկի մեջ։ Դրանից կարող է խափարվել իմունային բջիջների աշխատանքը, որոնք մասնակցում են էլեկտրոլիտների բալանսի կարգավորմանը։ Գիտնականները նշում են, որ թեեւ դեռեւս հստակ բացահայտված չէ, թե ինչ պատճառահետեւանքային կապ գոյություն ունի աղի օգտագործման ավելցուկի եւ էկզեմայի միջեւ, սակայն ցանկացած դեպքում, նատրիումի կիրառության կարգավորումը օգտակար է օրգանիզմի համար։

Նշենք նաեւ, որ աղի օգտագործման չարաշահումը կարող է բերել հիպերտոնիայի, ինստուլտի եւ այլ սիրտ-անոթային հիվանդությունների։