Ի սկզբանե խաղաղ հավաքի հարևանությամբ եղել են ոստիկանական զորքեր

Ի սկզբանե խաղաղ հավաքի հարևանությամբ եղել են ոստիկանական զորքեր

Մենք հաղորդում ենք տալիս, որովհետև այդ օրը ոչ միայն հատուկ միջոցներ են կիրառվել կամ ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը բռնություն է գործադրել, այլև եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք` խաղաղ հավաքը խաթարելու, խաղաղ հավաքն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, գլխավոր դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում «ՀայաՔվե» նախաձեռնության հանցագործության մասին հերթական հաղորդումը ներկայացնելիս ասել է Ավետիք Չալաբյանը:

Հաղորդումը վերաբերում է հունիսի 12-ի դեպքերին, ոստիկանության գործողություններին:

«Ի սկզբանե խաղաղ հավաքի հարևանությամբ եղել են ոստիկանական զորքեր։ Ոստիկանության մասին օրենքով ոստիկանական զորքերի ներկայությունը խաղաղ հավաքի հարևանությամբ արգելվում է»,– ասել է Չալաբյանը։