Լը Պենի խորհրդականը ռուս լրտե՞ս է. Ֆրանսիայում իրարանցում է

Լը Պենի խորհրդականը ռուս լրտե՞ս է. Ֆրանսիայում իրարանցում է

Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» քննադատության է ենթարկվում նախկին մոդելի և ենթադրյալ ռուս «ազդեցության գործակալի» պատճառով, ով այժմ կուսակցության խորհրդականն է, գրում է The Telegraph-ը։

Խորհրդականը 34-ամյա Տամարա Վոլոխովան է, որը կուսակցությունում խառնաշփոթ է առաջացրել, քանի որ Լը Պենը խոստացել է արգելել երկքաղաքացիություն ունեցող ներգաղթյալներին առանցքային պաշտոններ զբաղեցնել, եթե ինքը գա իշխանության։

Վոլոխովան Ֆրանսիայի քաղաքացի է դարձել 2020 թվականին, չնայած այն հանգամանքին, որ ֆրանսիական հետախուզությունը նրան անվանել է ենթադրյալ «ազդեցության գործակալ», որը աշխատում է Ռուսաստանի համար, նշում է The Telegraph-ը։