Քաղաքացիներին հեռացրել են ցույցի վայրից և դաժան ծեծի ենթարկել

Քաղաքացիներին հեռացրել են ցույցի վայրից և դաժան ծեծի ենթարկել

Ոստիկանական զորքերը կարող են ներգրավվել միայն զանգվածային անկարգությունների առաջացման դեպքում, այն էլ, եթե ոստիկանության այլ ուժեր ու ԱԱԾ ուժերը չեն կարողանում սեփական ուժերով դադարեցնել այդ անկարգությունները։

Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, գլխավոր դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում «ՀայաՔվե» նախաձեռնության հանցագործության մասին հերթական հաղորդումը ներկայացնելիս ասել է Ավետիք Չալաբյանը: Հաղորդումը վերաբերում է հունիսի 12-ի դեպքերին, ոստիկանության գործողություններին:

Ոստիկանության ծառայողները նաև սադրել են ժողովրդին` շշեր են շպրտել մարդկանց ուղղությամբ։ Հաղորդում ենք ներկայացրել դատախազություն նաև այն բանի համար, որ որոշ քաղաքացիների հեռացրել են ցույցի վայրից և դաժան ծեծի ենթարկել»,- ասել է նա: