2008-ին փորձում էր բռնությամբ հասնել իշխանության, հունիսի 12-ին բռնությամբ փորձել է պահել իր իշխանությունը

 2008-ին փորձում էր բռնությամբ հասնել իշխանության, հունիսի 12-ին բռնությամբ փորձել է պահել իր իշխանությունը

Թե իշխանության գալու, թե այն պահելու համար Փաշինյանի գործիքը բռնությունն է: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, գլխավոր դատախազության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում «ՀայաՔվե» նախաձեռնության հանցագործության մասին հերթական հաղորդումը ներկայացնելիս ասել է Մենուա Սողոմոնյանը:Հաղորդումը վերաբերում է հունիսի 12-ի դեպքերին, ոստիկանության գործողություններին:

«Հունիսի 12-ը նոր, շրջված Մարտի 1 էր: Տարբերությունը այն էր, որ Փաշինյանը 2008-ին փորձում էր բռնությամբ հասնել իշխանության, իսկ 2024-ի հունիսի12-ին բռնությամբ փորձել է պահել իր իշխանությունը»,- ասել է նա: