Մեսսի՞, թե՞ Ռոնալդու․ պատասխանում է Մխիթարյանը

 Մեսսի՞, թե՞ Ռոնալդու․ պատասխանում է Մխիթարյանը

Մեսսի, թե՞ Ռոնալդու։ Հենց սկզբից ասեմ, որ դա շատ սխալ հարց է։ Եթե ես հիմա ձեզ հարցնեմ կապույտ, թե կարմիր, կանաչ, թե դեղին, ի՞նչ կպատասխանեք, ճաշակին ընկեր չկա։ Երկու ֆուտբոլիստներն էլ մեծագույն ֆուտբոլիստներն են։ Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց հետքն են թողել ու հիմա էլ թողնում եմ ֆուտբոլի պատմության մեջ։ Այս մասին Երևանում newmag / summer fest-ի շրջանակում հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը։

«Խնդիրն այն է, որ ինչ-որ մեկը սիրում է «Բարսելոնա», մյուսը սիրում է «Ռեալ», այդ պատճառով էլ մեկը սիրում է Մեսսիին, մյուսը՝ Ռոնալդուին։ Քիչ առաջ մենք խոսում էինք, որ երեխաները լավ ֆուտբոլիստներ դառնում են աշխատասիրության ու տաղանքի շնորհիվ։ Հիմա սա կարծես նույն այդ հարցի պատասխանն է․ Ռոնալդուն աշխատասիրության հաշվին է դարձել Ռոնալու, Մեսսին՝ տաղանդի»,- ասել է Մխիթարյանը։