Ինքն ի սկզբանե մեզ մոլորության մեջ է գցել, էդքան իրենց դարդը մի լացեք

Ինքն ի սկզբանե մեզ մոլորության մեջ է գցել, էդքան իրենց դարդը մի լացեք

Փոսալցման հետ կապված տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագիրը լուծվել է, նոր պայմանագիր կկնքվի և կշարունակենք աշխատանքները: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:

«Տեխհսկողության հետ խնդիրն այն է, որ տեխհսկողը մեկ այլ ընկերության հետ էր փոխկապակցված, որը ընդգրկված է եղել սև ցուցակում: Ինքն ի սկզբանե մեզ մոլորության մեջ է գցել, էդքան իրենց դարդը մի լացեք, ամենայն հարգանքով։ Չգիտեմ ովքեր են, կարևոր էլ չէ, բայց մեր խնդիրը մեր աշխատանքները առաջ տանելն է»,- քաղաքապետ Տիգրան Ավինյանը: