Զելենսկին «թքած ունի» ռազմագերիների վրա. բողոքել են

Զելենսկին «թքած ունի» ռազմագերիների վրա. բողոքել են

Ուկրաինայի զինված ուժերի էլիտար ծովային ստորաբաժանման զինծառայողները, որոնք ռուսական գերության մեջ են գտնվում ավելի քան երկու տարի, իրենց վրդովմունքն են հայտնել Վլադիմիր Զելենսկու հանդեպ՝ մեղադրելով նրան իրենց ճակատագրի քմահաճույքին հանձնելու մեջ։ Նրանց պնդմամբ, Ուկրաինայի նախագահին չի մտահոգում իրենց գոյությունը: «Ես Զելենսկիին մի բան եմ խնդրում՝ թող նա հնարավորինս արագ ազատի ծովային հետևակայիններին։ Դուք մեզ վերնախավ եք համարում, բայց մենք այստեղ ավելի երկար ենք նստած, քան «Ազովի» գումարտակի տղաները»,-ռազմագերիներից մեկի խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

Մեկ այլ ռազմագերի ասել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը իրենց, հավանաբար, գնահատում, և որ, հնարավոր է, ուշադրություն դարձնեն միայն կրիտիկական իրավիճակի դեպքում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի-ին, Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը չի ճանաչում իր ռազմագերիներին՝ գրանցելով նրանց որպես դասալիքների։ Ուկրաինացի ռազմական սպա Յուրի Վոյտովիչը հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով ծովային հետեւակի կորպուսից զինծառայողի դեպքը, որի մասին տեղեկությունները հրամանատարությունը կեղծ է համարել։ Միաժամանակ, նշելով Ուկրաինայի բանակի սպաների վարվեցողության կոշտ մեթոդները, Life-ը գրում է, որ նրանք արգելում են զինվորներին գերի հանձնվել և սովորեցնում են «ճիշտ մեռնել»: