Ուկրաինան ԼՂ պատերազմի առաջին իսկ օրերից աջակցել է Ադրբեջանին. դեսպան

Ուկրաինան ԼՂ պատերազմի առաջին իսկ օրերից աջակցել է Ադրբեջանին. դեսպան

«Ուկրաինացիները միշտ աջակցել են Ադրբեջանին, իսկ Ուկրաինան որպես պետություն աջակցել է Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմի առաջին իսկ օրերից»։  Այս մասին Հաքին.ազ-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Գուսևը, ով ժամանակին եղել է նաև իր երկրի պաշտպանության փոխնախարարը:

Հարցին, թե արդյո՞ք Կիևում քննարկվում է նախագահ Վլադիմիր Զելենսկու այցն Ադրբեջան, դեսպանը պատասխանել է.

«Շատ կուզենայի, որ մեր նախագահը գար Բաքու։ Թերևս նույնիսկ COP 29-ից առաջ: Թեև մենք արդեն ստացել ենք այս միջոցառման պաշտոնական հրավեր Ադրբեջանի ղեկավարությունից: Այժմ մենք աշխատում ենք, որպեսզի Ուկրաինայի նախագահի այցը Բաքու կայանա։ 

Վստահ եմ, որ մեր պետությունների ղեկավարների միջև ցանկացած շփում ամրապնդում է երկկողմ գործընկերությունը, և նախագահների մակարդակով այցելությունները, իմ կարծիքով, էլ ավելի մեծ հնարավորություններ են բացում համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացման համար, որոնք անհրաժեշտ են մեր երկրներին»: