Փորձում են ՌԴ-ին հեռացնել Ինտերպոլից. ՆԳ նախարար

Փորձում են ՌԴ-ին հեռացնել Ինտերպոլից. ՆԳ նախարար

Ռուսական կողմը բախվում է Ինտերպոլից երկրի հեռացման փորձերի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը՝ ՉԺՀ-ի Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Ին Յունի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իրավապահ մարմիններում միջազգային համագործակցության քաղաքականացումը չափազանց հակաարդյունավետ է»,- նշել է գերատեսչության ղեկավարը:

Նրա խոսքով, ռուսական ոստիկանությունը ստիպված է բախվել տարբեր սահմանափակումների, այդ թվում՝ հետախուզվող հանցագործների մասին տեղեկությունները թաքցնելու և արևմտյան գործընկերների խնդրանքները չկատարելու հետ:

Կոլոկոլցևը նշել է, որ նման սահմանափակումները ձեռնտու են թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբերհանցագործությունների մեջ ներգրավված միջազգային անդրազգային հանցավոր խմբերի անդամներին: 

Գերատեսչության ղեկավարի խոսքով, ռուսական կողմը երբեք չի մեղադրվել օտարերկրյա գործընկերների հետ համագործակցելիս որևէ անբարեխիղճ նպատակների համար։