Մակրոնին այլ ելք չի մնում, քան հրաժարական տալը. Լը Պեն

Մակրոնին այլ ելք չի մնում, քան հրաժարական տալը. Լը Պեն

Նախագահական «Վերածնունդ» կուսակցության ժողովրդականության անկման պայմաններում Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամի լուծումը կարող է պահանջել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը։ 

Այս կարծիքը հայտնել է «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Մարին Լը Պենը։ 

«Ես Մակրոնին կոչ չեմ անում հրաժարական տալ, ես հարգում եմ մեր իշխանության ինստիտուտները, բայց երբ կա քաղաքական արգելափակում, ճգնաժամ, կա երեք տարբերակ՝ վերադասավորումներ, լուծարում կամ հրաժարական: 

Նման հանգամանքներում վերադասավորումներն ինձ օգտակար չեն թվում, Խորհրդարանն արդեն արձակվել է հաջորդ տարվա համար։ Ուստի նախագահին մնում է միակ տարբերակը՝ հրաժարականը՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու հնարավորություն ունենալու համար»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Ֆրանսիայում կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում «Ազգային միավորում»-ը զբաղեցրել է առաջին տեղը և ստացել ձայների ավելի քան 31%-ը, մինչդեռ «Վերածնունդ» կուսակցությանն աջակցել է ընտրողների 14,6 %-ը: Իր կողմնակիցների պարտությունից հետո Մակրոնը որոշել է արձակել Ազգային ժողովը (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը) և հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։ Միաժամանակ նա հերքել է, որ հրաժարական է տալու: