Ի՞նչ են քննարկել Հանքավանում

Ի՞նչ են քննարկել Հանքավանում

Հունիսի 22-ին Հանքավան քաղաքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովը: 

Օրակարգում են եղել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և մարզերում ու Երևանում Կուսակցության մարմինների աշխատանքները: 

Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վարչության անդամ Գնել Սանոսյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։