Շարժումը բաղկացած է քեզնից․ Եթե դու մարել ես, ուրեմն շարժումն էլ մարելու է

Շարժումը բաղկացած է քեզնից․ Եթե դու մարել ես, ուրեմն շարժումն էլ մարելու է

Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ հանդիպմանն անդրադարձավ շարժումը «մարելու» մասին խոսակցություններին։

«Մեկն ինձ եկել, ասում է․ «Շարժումը մարում է»։ Ինքն է այդպես զգում։ Ասում եմ․ «Շարժումն ումի՞ց է բաղկացած՝ քեզնից, մյուսից, այն մյուսից։ Եթե դու մարել ես, այո, շարժումը մարելու է, բայց եթե դու չես մարել, վերացական ինչու՞ ես խոսում այդ մասին»։ «Չէ, ես հավատում եմ»,- ասում է։

Դե, եթե հավատում ես, ուրեմն չի մարել։

Իմ ասելիքը դա է՝ ձեր մեջ փնտրեք առաջին հերթին հուսահատությունն էլ, հուսավառությունն էլ։ Մնացածը կլինի»,- ասաց Սրբազանը։