Ձկան յուղ ընդունելը կարող է նաեւ վնասակար լինել առողջության համար 

Ձկան յուղ ընդունելը կարող է նաեւ վնասակար լինել առողջության համար 

Մշտապես ձկան յուղ պարունակող հավելումների ընդունումը կարող է ավելացնել ինսուլտ ստանալու հավականականությունը կամ առաջացնել սրտի հիվանդություններ նույնիսկ առողջ մարդկանց մոտ։ Սակայն միաժամանակ ձկան յուղը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր արդեն ունեն սրտի հիվանդություն։ Այս մասին հայտնում է BMJ Medicine պարբերականը։ Հիշեցնենք, որ ձկան յուղը հանդիսանում է օմեգա-3 ճարպխաթթուների աղբյուր, որն իր հերթին օգտակար է սրտի համար։ Դրա համար էլ այն հաճախ մասնագետների կողմից նշանակվում է սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողների համար որպես պրոֆիլակտիկ միջոց։

Նորագույն հետազոտություններ պարզել են, որ երբ առողջ մարդիկ տեւական ժամանակ ընդունում են ձկան յուղ, ապա ինսուլտ ստանալու հավանականությունը ավելանում է 5 տոկոսով, առիթմիա ունենալու հավանականությունը ավելանում է 13 տոկոսով։ Այս էֆեկտը հատկապես արտահայտված է կանանց եւ չծխող մարդկանց մոտ։ Սակայն արդեն սրտի առիթմիա ունեցող մարդկանց մոտ ձկան յուղի ընդունումը բերել է հիվանդության զարգացման նվազեցման 15 տոկոսով, իսկ սրտային անբավարարություն ունեցողների մոտ մահվան հավանականությունը նվազեցրել է 9 տոկոսով։ Գիտնականները նշում են, որ անհրաժեշտ են հավելյալ հետազոտություններ հասկանալու համար, թե կոնկրետ ինչու է ձկան յուղը տարբեր կերպ ազդում հիվանդ եւ առողջ մարդկանց վրա։