Արեն Մկրտչյանը վարկերի տակ ճռռում է․ ինչ հայտարարագիր է նա ներկայացրել

Արեն Մկրտչյանը վարկերի տակ ճռռում է․ ինչ հայտարարագիր է նա ներկայացրել

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Արեն Մկրտչյանը ներկայացրել է եկամուտների հայտարարագիրը։

Նա հայտարարագրել է 2013 թվականի արտադրության «Մազդա» մակնիշի 1 ավտոմեքենա,  բանկային հաշիվները տարվա սկզբում կազմել է 909 դրամ եւ 4 միլիոն 789 դրամ, իսկ տարվա վերջում կազմել է 1 միլիոն 460 հազար դրամ։

Կանխիկ դրամը տարվա սկզբում կազմել է 3 միլիոն 611 հազար դրամ, տարվա վերջում գումարը ավելացել է՝ հասնելով 4 միլիոն 400 հազար դրամի։

ՊԵԿ-ից եւ Ազգային ժողովից ստացած ընդհանուր եկամուտը կազմել է 12 միլիոն 826 հազար դրամ։
Արեն Մկրտչյանի հայտարագրել է նաեւ մեծ գումար, որը վերցված վարկի մայր գումար է։ 

Ըստ նրա ներկայացրածի՝ նա ունի վարկ, որից մեկով գնել է բնակարան՝ հիփոթեքային տարբերակով։ Վարկերի ընդհանուր մայր գումարը կազմում է  27 միլիոն 338 հազար 260 դրամ։