Տնազին ասում են՝ որտեղ ես գնում, ասում է՝ գնում եմ տնազ անեմ․․․

Տնազին ասում են՝ որտեղ ես գնում, ասում է՝ գնում եմ տնազ անեմ․․․

Մարդ, երբ մի բան սուտ է ասում, մեղմ բառ եմ օգտագործում, ու սուտը բռնվում է, էլ նոր սուտ չպիտի ասի, որովհետև նրան այլևս չեն հավատալու։   Առավել ևս ղեկավարը, որը վեց տարի միայն ստով է ժողովրդին կերակրում։ Հազար անգամ Նիկոլ Փաշինյանի «ստերը բռնվել են» , էլի շարունակում է նույնը։ Երեկ Բագրատ Սրբազանի հավաքին էի։ Ասում  էր, որ Տավուշում էլ տեղ չի մնացել՝ գնացել, էլ մարդ չի մնացել՝ հարցրել է, թե ու՞ր են այն ցանկապատները, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում նկարով ցուցադրել է։  Ոչ մեկը ոչ տեսել, ոչ լսել է։ Նիկոլ Փաշինյանի ամենաթարմ սուտն եմ ասում։ Սրբազանը նաև ասում էր, որ նոր- նոր երկաթե ինչ որ ձողեր են մի տեղ թափել։ Տեսել է, որ սուտը բռնվել է, սկսել է հետին ամսաթվով սրբագրել։  Հին ստերից էլ հիշեցնեմ։ Մինչև հիմա չի խոսել Աբաջյանի կեղծ  պապիկի ստի մասին, թե ինչու՞ մեր հարևան «նախկին մենտին» բերել ու ամբողջ ժողովրդին խաբել է, թե Աբաջյանի պապիկն է։ Կա՞ մեկը, որ հավատում է Նիկոլ Փաշինյանի մտացածին, մտքով հորինված երևակայական ստերին։

Հովհ․ Թումանյանը  շատ դիպուկ է ասել՝ « Շղարշով պալատ Է մտնում էն սուտ թագուհին»։ Ոտից գլուխ սուտ, սա է մեծ բանաստեղծի բնորոշումը։ Ցանկապատների սուտը ,,դեռ չչորացած,, , դեռ չպարզաբանած, թե ինչու՞, ի՞նչ նպատակով է գյուղացուն խաբել, այսօր մի տեսանյութ է գցել, թե իր ՔՊ նախարար- մախարարը ո՜նց են խրամատ փորում։ Այստեղ են ասում՝ «Սևին սապոնն ի՞նչ անի, խևին խրատն ի՞նչ անի »:Էդ նկարահանումներիցդ, նախկիններին քլգելուցդ չպրծա՞ր։ Գոնե ձայն մի հանիր, այդ մարդիկ հաղթանակ են ապահովել, դու Արցախ ես հանձնել, Հայաստանն ես մաս- մաս հանձնում, կապիտուլյացիայի ու խայտառակ պարտության ես տարել երկիրը։ Եռաբլուրը ողբով ես պատել․․․ Հնարավոր չէ քո հետևից թողած սև հետագիծը վերծանել։

44- օրյա պատերազմի ժամանակ բազմիցս են կադրեր հրապարակվել, թե ինչպես են պատերազմից թռած պատգամավորներդ  ազգային ժողովում ,,տետրիս խաղում,,։ Ու՞մ ես հիմարացնում։  Դե թող այդ կամավորներդ, պաշտոնյա – մաշտոնյաներդ, որ բահ ու քլունգով  խրամատ են փորել,  գնային 44- օրյայում առաջին գիծ։ Այդքան էժանագին փիառ, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը կարող է անել։ Բահ է եղել, թե քլունգ՝ իրենք պատերազմ են հաղթել, դուք ի՞նչ եք արել։ Երկիր եք հանձնել, երկի՜ր,  գոնե դա գիտակցու՞մ եք։   Այնպիսի դիրքեր եք կահավորել, որ 15 զինվոր են մոխրացել։ Դրանից խոսի՜ր։ Այդ տեսանյութերը տարածիր։ Տնազին ասում են՝ որտե՞ղ ես գնում, ասում է գնում եմ տնազ անեմ։ Եկել, չես եկել, նախկինի տնազն ես անում։ Էլ հերիք մարդկանց հոգու հետ խաղաս ու ֆեյքերով՝ կեցցե վարչապետը, կեցցե վարչապետը անեք Ինչի՞ համար կեցցե, ոչ մեկս չի հասկանում։ Որ Հայաստանի միսը կերել, ոսկորնե՞րն եք թողել․․․