Դաղստանում ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 46–ի

Դաղստանում ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 46–ի

Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 46-ի։ Տեղեկությունը հայտնել է տարածաշրջանի առողջապահության նախարար Տատյանա Բելյաևան:

«Մախաչկալայում և Դերբենտում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով տուժել է 46 մարդ, որոնց թվում կան ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ իրավապահ մարմինների աշխատակիցներ», – ասել է նա։