Օգտակար դիետա՝ սրտի հիվանդություն ունեցողների համար 

Օգտակար դիետա՝ սրտի հիվանդություն ունեցողների համար 

Գիտնականներն ապացուցել են որ միջերկրածովյան դիետան օգտակար է հատկապես սրտի հիվանդություն ունեցողների համար։ Այն նվազեցնում է սրտի հիվանդությունից մարդկանց մահանալու հավանականությունը։

Հիշեցնենք, որ միջերկրածովյան դիետա եզրույթն առաջին անգամ առաջարկվել է կիրառել ամերիկացի դիետոլոգներ Անսելմա եւ Մարգարետ Քեյսների կողմից։ Անցյալ դարի հիսնական թվականներին նրանք համակարգել են իտալացիների, իսպանացիների եւ հույների սնման կարգը։ Այդ ժողովուրդների մոտ ի դեպ, սրտի հիվանդությունների տարածումն ամենացածրն է, իսկ Հունաստանում սրտի հիվանդությունից մահացությունը գտնվում է ամենացածր մակարդակում։

Միջերկրածովյան դիետան ներառում է մրգերի եւ բանջարեղենի շատ քանակությամբ կիրառում ամենօրյա սննդակարգում, ինչպես նաեւ՝ այնպիսի մթերքների կիրառում, ինչպիսիք են լոբազգիները, ամբողջահատիկ մթերքները, ձկնեղենը եւ ձիթապտղի յուղը, ալկոհոլի չափավոր կիրառությունը, կարմիր մսի քիչ կիրառությունը, ինչպես նաեւ կաթնամթերքի, հագեցած ճարպեր պարունակող մթերքների քիչ քանակությամբ կիրառում։ Գիտնականները նշել են, որ ընկուզեղենով հարստացված միջերկրածովյան դիետայով եթե մարդը սնվում է հինգ տարի, ապա աթերոսկլերոզի հավանականությունը նվազում է 28 տոկոսով, իսկ եթե այն հարստացվում է առաջին քամման ձիթապտղի յուղով, ապա նվազում է աթերոսկլերոզով հիվանդանալու հավանականությունը 31 տոկոսով։ Միջերկրածովյան դիետան օգտակար է հատկապես սրտի հիվանդություններ ունեցողների համար եւ նվազեցնում է այդ հիվանդություններից մահանալու հավանականությունը, նշում են գիտնականները։