Արեւի վրա երեք հզոր բռնկում է եղել 

Արեւի վրա երեք հզոր բռնկում է եղել 

Գիտնականները Արեւի վրա երեք հզոր բռնկում են արձանագրել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը։

Առաջին բռնկումը դասվել է M1.2 դասի, ունեցել է 31 րոպե տեւողություն, երկրորդ բռնկումը եղել է M2.3 դասի, ունեցել է 44 րոպե տեւողություն եւ երրորդ բռնկումն Արեւի վրա եղել է  M1.5 դասի եւ ունեցել է 21 րոպե տեւողություն։ Մայիսյան ուժեղագույն բռնկումներից հետո, Արեւի վրա սկսվել է ուժգին մագնիսական փոթորիկ։