Մեր հանդիպումը կայացավ, 99 տոկոսը կողմ է շարժմանը․ Միքայել Սրբազանը՝ ավագանու անդամների հետ հանդիպման մասին

Մեր հանդիպումը կայացավ, 99 տոկոսը կողմ է շարժմանը․ Միքայել Սրբազանը՝ ավագանու անդամների հետ հանդիպման մասին

Ինչպես հայտարարվել էր, այսօր «Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ՝ Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի էր ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի և Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ավագանիների միջև, ովքեր հաշտ չեն երկրում ստեղծված ներկայիս իրավիճակի հետ և պատրաստ են իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել։

Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Սրբազանից hraparak.am-ը հետաքրքրվեց՝ հանդիպումը կայացավ, թե ոչ։  «Իհարկե, կայացավ, ովքեր մտահոգ էին, եկան, նստեցինք, խոսեցինք, իրենց մտահոգությունները կիսեցին, շատերն էլ պատճառաբանեցին, թե ավելի ուշ են տեղեկացել հանդիպման մասին, դրա համար ներկա չգտնվեցին»։ Քանի որ Գյումրու ավագանիում 5 քաղաքական ուժ է ընդգրկված՝ «Բալասանյան դաշինք», ՔՊ, ՀՀԿ, «Ապրելու երկիր» եւ «Զարթոնք» խմբակցությունները, Սրբազանից մասնավորապես հետաքրքրվեցինք՝ «Բալասանյան դաշինք»-ից եւ ՔՊ-ից  հանդիպմանը ներկա ավագանի կա՞ր, թե՞ ոչ։«ՔՊ-ն ո՞նց կգար, «Բալասանյան դաշինք»-ից նույնպես ներկայացուցիչ չկար, հիմնականում ընդդիմադիր թևն էր, դե, ովքեր եկել էին, 99 տոկոս կողմ են այս շարժմանը»,-ասաց Սրբազանը։