Էժան ռեկլամներդ, արա․ սկանդալ՝ Քինգ Ռուզիի եւ 222 lava-ի միջեւ

Էժան ռեկլամներդ, արա․ սկանդալ՝  Քինգ Ռուզիի եւ 222 lava-ի միջեւ

Երկու հայտնի բլոգեր Քինգ Ռուզիի եւ Թու-թու-թու Լավայի միջեւ վեճ է հասունանում։

Բանն այն է, որ 222 lava անունով ներկայացող բլոգերը իր էջում հրապարակել է կնողջ եւ դստեր մասնակցությամբ տեսանյութ՝ ազգային տարազով, նա էլ տեսանյութում ասում է «Թե չէ, էն ինչ ա,որ փորները բացում  են, հելնում են փողոցներ իրանց փորով- մորով․․․․»։

Տեսանյութին անդրադարձել է Քինգ Ռուզին, որը վերընշված բլոգերի խոսքերը վերագրել է իրեն՝ նշելով, թե ինքն էլ բաց հագուստ կրում․ «Էժան ռեկլամներդ անում ես՝ արա, մի կպի մարդկանց, ես էլ եմ բաց հագնում ու ինձ եմ վերագրում։ Ո՞նց կարաս դու լինես հավատացյալ ու փողին ավելի շատ արտոնություն տաս ու ախռանիկով ֆռռաս»։

Քինգ Ռուզին այնուհետեւ անդրադարձել է «Հակոբյաններ համահայկական հիմնադրամին»՝ նշելով, որ 222 lava-ի կնոջ ու երեխայի տարազով տեսանյութը այդ հիմնադրամի համար է եղել․ «Ինձ ասին՝ արի նկարվի, դա բարեգործություն  է եւ որպես շնորհակալություն քեզ կլորիկ գումար կտանք՝ 100 դոլար, ասի՝ լավ, ես բարեգործության համար ամեն ինչ կանեմ, բայց իրենք շատ վատ վարվեցին հետո իմ հետ, ես հագել էի տարազ, սրանց փոխնախարարն էլ վատացավ, թե ինքը ուրիշ կոնտենտ ունի, չի կարա նկարվի»։

Նշենք, որ 222 lava-ն իշխանամետ է, Երեւանի ավագանու ընտրություններին նա սատարում էր Տիգրան Ավինյանին, մասնակցում նրա քարոզարշավին։