Թուրքիայի նախկին վարչապետը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը

Թուրքիայի նախկին վարչապետը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը

Թուրքիան պետք է որքան հնարավոր է շուտ կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, ասել է նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ 

«Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ, սահմանային անցակետերն ու դեսպանատները պետք է փոխադարձաբար բացվեն, և պետք է կանխվի Մերձավոր Արևելքի կրակի տարածումը դեպի Կովկաս»,- ասել է նախկին վարչապետը։

Դավութօղլուն, ով 2009 թվականին Ցյուրիխում ստորագրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները, նշել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտության կրակը չպետք է տարածվի Կովկասում։