Հայտնի դերասանի որդուն մեղադրում են մորը դաժանաբար ծեծելու մեջ 

Հայտնի դերասանի որդուն մեղադրում են մորը դաժանաբար ծեծելու մեջ 

Ամերիկյան ոստիկանությունը մեղադրում է հոլիվուդյան հայտնի դերասան Նիքոլաս Քեյջի որդուն՝ 33-ամյա Վեսթոն Կոպոլային՝ իր մորը՝ դերասանուհի Քրիստինա Ֆալթոնին ծեծի ենթարկելու մեջ։ Համաձայն առկա տեղեկատվության, միջադեպը տեղի է ունեցել Ֆալթոնի տանը՝ Լոս-Անջելեսում։ Մայր ու որդի վիճել են, որից հետո Վեսթոնը ծեծի է ենթարկել մորը եւ հեռացել տանից ու թաքնվել։

Միջադեպի հետեւանքով Քրիստինա Ֆալթոնին անհրաժեշտ է եղել բժշկական օգնություն։ Ոստիկանությունը սկսել է քննություն տեղի ունեցածի առնչությամբ եւ մտադիր է ձերբակալել Կոպոլային։ Նշվում է, որ պապարացիները օրերս Լոս-Անջելեսի փողոցներից մեկում տեսել են Ֆալթոնին։ Նրա դեմքին եւ աչքերի տակ եղել են բավականին մեծ կապտուկներ։