Ջո Բայդենն ուզում է, որ իր նախընտրական արշավին աջակցի հայտնի երգչուհին 

Ջո Բայդենն ուզում է, որ իր նախընտրական արշավին աջակցի հայտնի երգչուհին 

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբը հետաքրքրված է, որպեսզի պայմանավորվի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթի հետ, որպեսզի վերջինս նախագահական ընտրությունների նախընտրական արշավի շրջանակներում աջակցի գործող նախագահին։ Համաձայն ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումների, Բայդենի շտաբում հատկապես հետաքրքրված են, որպեսզի իրենց աջակցի Սվիֆթը, քանի որ նա ունի տասնյակ միլիոնավոր երկրպագուներ։ Սակայն շատ մասնագետներ կարծում են, որ այդ համագործակցությունից դժվար թե շատ բան կարելի լինի ակնկալել, քանի որ Սվիֆթը չի կարողանա մեծ հաշվով ազդել ամերիկացի ընտրողների մեծ մասի քաղաքական-ընտրական տրամադրությունների վրա։

Նշենք, որ ավելի վաղ էլ խոսվում էր այն մասին, որ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն է մասնակցում նախագահ Բայդենի նախընտրական արշավի ռազմավարության մշակմանը։ Նա հայտնի է որպես Բայդենի վաղեմի աջակից, եւ ակտիվորեն մասնակցում է Դեմոկրատական կուսակցության Ազգային համագումարի կազմկոմիտեի հանդիպումներին։