Գարիկ Պապոյանի եւ Ծաղկաձորի համայնքապետարանի միջև եղած խնդիրը լուծվել է

Գարիկ Պապոյանի եւ Ծաղկաձորի համայնքապետարանի միջև եղած խնդիրը լուծվել է

Գարիկ Պապոյանը, ով երեկ տեսանյութով տեղեկացրել էր, որ Ծաղկաձորում գտնվող իր Coma club-ը չի բացվի տուրիստական սեզոնին ճանապարհները «քանդելու» պատճառով, նոր մանրամասներ է ներկայացրել։ Հումորիստ-դերասանը նշել է, որ համայնքապետարանն արձագանքել է իր խնդրին․ նա ուրախացրել է հետեւորդներին՝ նշելով, որ ակումբն, այնուամենայնիվ, կբացի իր դռները ամռանը։ 

«Մեզ շատ արագ արձագանքեցին Ծաղկաձորի համայնքապետարանից։ Համայնքապետարանն ընդունում է մեր սրտացավությունն ու պահանջը, եւ մենք փոխարենն ընդունում ենք, որ համայնքի գործունեության մեջ կան երրորդ կողմեր, ում անպատասխանատվությունը երբեմն բերում է համայնքի պատկերացրած արդյունքի ճիշտ հակառակին։ Մեզ խոստացել են, որ շարունակելու են աջակցել մեր մտքերին եւ գաղափարներին, ինչպես աջակցել են ամենասկզբից»։