Աջակցություն արցախցիներին․ ԶՊՄԿ-ն իրականացրել է 164 մլն դրամի ծրագիր 

Աջակցություն արցախցիներին․ ԶՊՄԿ-ն իրականացրել է 164 մլն դրամի ծրագիր 

Քաջարան խոշորացված համայնքի Գեղի, Բարիկավան, Նոր Աստղաբերդ, Քաջարանց, Լեռնաձոր գյուղական բնակավայրերում հաստատված բոլոր արցախցիներն արդեն ապահովված են կենցախային խոշոր տեխնիկայով և կահույքով։ Ընդհանուր առմամբ, արցախցիների աջակցության ծրագրի համար Ընկերությունն անցած տարի հատկացրել է 164 միլիոն դրամ։ 

Այս ակցիայով ավարտվել է Քաջարան համայնքում հաստատված ընտանիքների աջակցության ծրագիրը։ Մյուս համայնքների կարիքավոր արցախցիների աջակցության ծրագիրը կամփոփվի առաջիկա ամիսներին։