Օգնություն Կիևին՝ ռուսական «գողացված փողերով»․ որոշումն ուժի մեջ մտավ

Օգնություն Կիևին՝ ռուսական «գողացված փողերով»․ որոշումն ուժի մեջ մտավ

Մայիսի 23-ին Եվրամիությունում ուժի մեջ է մտնում որոշումը, որը ավանդապահներին պարտավորեցնում է իրենց հաշիվներում սառեցված Ռուսաստանի Դաշնության ռուսական սուվերեն ակտիվներից ստացված եկամուտների 90%-ը փոխանցել ԵՄ բյուջե, որն այնուհետև այդ միջոցները կհատկացնի Կիևին ռազմական օգնության համար։

Ինչպես հաղորդում է РИА Новости-ին, այս որոշումը վերջնականապես հաստատվել է երկու օր առաջ Եվրամիության խորհրդի նիստում։ 

Դրա համաձայն՝ ավանդապահները, որոնք աննախադեպ եկամուտ են կուտակել ռուսական ակտիվներից, ազգային եկամտահարկը վճարելուց հետո, ակտիվների հետագա կառավարման համար կպահեն 0,3 տոկոսը, իսկ 99,7 տոկոսը պետք է տարեկան երկու անգամ ուղարկվի Եվրամիության բյուջե։ 

Այնուհետեւ այդ միջոցները կֆինանսավորեն ռազմական օգնությունն Ուկրաինային։
Ռուսաստանն այդ որոշմանը կոշտ է արձագանքել և ԵՄ-ին մեղադրել գողության մեջ։