Կադիրովը Պուտինին տասնյակ հազարավոր մարտիկներ է խոստացել

Կադիրովը Պուտինին տասնյակ հազարավոր մարտիկներ է խոստացել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում հանդիպման մասին, որում խոստացել է «մի քանի տասնյակ հազար զինվորներ» ուղարկել Ուկրաինայում շարունակվող պատերազմին մասնակցելու համար։

«Ես ևս մեկ անգամ հայտարարել եմ պետության ղեկավարին, որ առաջին իսկ հրամանով մի քանի տասնյակ հազար պատրաստված և հագեցած պահեստային զինվորներ պատրաստ են մեկնել հատուկ գործողության գոտի», - գրել է Կադիրովն իր տելեգրամյան ալիքում։

Նրա խոսքով, ռազմական գործողությունների սկզբից ի վեր Չեչնիան «արդեն ռազմաճակատ է ուղարկել 43,5 հազար մարդ, որից 18 հազարը կամավորներ են եղել»։