Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի տնային կալանքը եւս երկու ամսով դատարանը նախօրեին երկարաձգել են։ Բազեյանը մեր լրագրողին ասել է, որ բողոքարկելու են դատարանի որոշումը, քանի որ հիմնավորվել է կասկածի բացակայությունը, իսկ դատարանի որոշումը ըստ ամենայնի պայմանավորված է ներքաղաքական գործընթացներով, «Սրբազան պայքարով, որին աջակցություն է հայտնել նաեւ Բազեյանի ղեկավարած Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորումը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Բազեյանը և «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձ կատարելու համար:Վեցամսյա կալանքից հետո դատարանը այս տարվա մարտին փոխեց խափանման միջոցը տնային կալանքով։