«X» սոցկայքը Թուրքիայում ներկայացուցչություն է բացել 

«X» սոցկայքը Թուրքիայում ներկայացուցչություն է բացել 

«X»՝ նախկին Twitter սոցկայքը ներկայացուցչություն է բացել Թուրքիայում։ Նշենք, որ այդ մասին թուրքական իշխանությունների կողմից սոցկայքի առաջ բազմաթիվ անգամներ նման պահանջ էր դրվել։ Թուրքական կողմը տեղեկացնում է, որ սոցկայքը նման որոշման հանգեց այն բանից հետո, երբ թուրքական իշխանությունները նախ արգելեցին սոցկայքի հետ կապված գովազդային գործառնությունները, իսկ հետո էլ առհասարակ սոցկայքը Թուրքիայի տարածքում արգելափակելու որոշում կայացրեցին։ ՛

Նշենք, որ Թուրքիայի օրենսդրության համաձայն, խոշոր սոցկայքերը պարտավոր են Թուրքիայում ունենալ պաշտոնական ներկայացուցիչներ եւ գրասենյակներ, որպեսզի նրանց միջոցով Անկարան հարկ եղած դեպքում ուղիղ շփումներ ունենա սոցկայքի ղեկավարության հետ։ Այն սոցկայքերը, որոնք այս պահանջը չեն կատարել, նախ տուգանվել են տասը միլիոն, ապա՝ երեսուն միլիոն լիրայի չափով։