Ցանցահենները կարող էին տեսնել միլիարդավոր iPhone-ների գտնվելու վայրը

Ցանցահենները կարող էին տեսնել միլիարդավոր iPhone-ների գտնվելու վայրը

Ամերիկացի մասնագետները բացահայտել են Apple-ի եւ Starlink-ի գեոլոկացիայի հետ կապված խոցելի տեղեր։ Ըստ նրանց, այդ համակարգերի կողմից հավաքված տվյալները կարող էին օգտագործվել չարամիտների կողմից՝ գլոբալ մակարդակում միլիարդավոր սմարթֆոնների գտնվելու վայրը ճշտելու համար։

Համաձայն SecurityLab-ի հրապարակած տեղեկությունների, Apple-ը հավաքել է տեղեկություններ իր արտադրած սմարթֆոնների գտնվելու վայրի մասին՝ Wi-Fi ցանցերի միջոցով, որոնք երեւում են վերջինիս գաջեթներով, ինչը թույլ է տալիս սարքերին որոշել սարքի գտնվելու կոորդինատները՝ առանց GPS-ի անընդհատ օգտագործման։ Նման տեխնոլոգիաներ կիրառվել են նաեւ Google-ի կողմից։