Օրական մինչեւ քանի բաժակ սուրճ կարելի է խմել

Օրական մինչեւ քանի բաժակ սուրճ կարելի է խմել

Օրական մինչեւ երեք բաժակ սուրճի խմելը որեւէ կերպ չի վտանգում մարդու առողջությանը։ Այս մասին հայտնում են ռուս գիտնականները։ Ընդ որում, նշվում է, որ կոֆեինի գերդոզայավորումից մահվան դեպքերը մեկ անգամ չէ, որ նկարագրվել են բժշկագիտական գրականության մեջ։ Սակայն միաժամանակ, ըստ մասնագետների, նման դեպքերը հիմնականում ունեն մեկ յուրահատկություն՝ կոֆեինի գերդոզայավորումը մահվան կարող է հանգեցնել այն մարդկանց մոտ, որոնք ունեն սրտի հետ կապված խնդիրներ։ Օրական մեկ մարդու համար անվտանգ է համարվում ըստ գիտնակնների մինչեւ 400 մգ սուրճը, ինչն արդեն ասացինք, համարժեք է երեք բաժակին։

Չափազանց շատ օգտագործումը կարող է բերել անքնության, գլխացավերի, նյարդայնության, սրտի բաբախյունի հաճախակիացման, զարկերակային ճնշման բարձրացման, սրտի աշխատանքի ռիթմի խաթարումների։ Կոֆեինի օրական թույլատրելի չափաբաժինը հեշտությամբ գերազանցում են նրանք, ովքեր սիրում են էներգետիկ ըմպելիքներ։ Էներգետիկ ըմպելիքի մեկ բանկայի մեջ պարունակվում է 150-160 մգ կոֆեին։ Դրանք նաեւ կարող են պարունակել այնքան շաքար, որն անհրաժեշտ է մարդու համար մեկ ողջ օրվա ընթացքում։ Մասնագետները զգուշացնում են, որ չի կարելի չարաշահել էներգետիկները, քանի որ դրանք կարող են առաջացնել մի շարք լուրջ հիվանդություններ։