Բագրատ Սրբազանի այս խոսքերը շուտով իրողություն կդառնան

Բագրատ Սրբազանի այս խոսքերը շուտով իրողություն կդառնան

Խաչիկ Մանուկյանի գրառումը

ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
«Եռագոււյնը հաղթելու է սև-սպիտակին:
Ճշմարտությունը հաղթելու է ստին
Տաճարը հաղթելու է փողոցին:»:

Հայոց Բագրատ Սրբազանի այս խոսքերը շուտով իրողություն կդառնան:: 

Լրտեսախմբերը տագնապի մեջ են: Գալիս է նա, ով հաղթական ոգեղենության կրողն է, ում ոչնչով կաշառել չեն կարող, ում երազանքը հզոր և ինքնիշխան երկիր ունենալն է, ով 44 օրյա  հայրենական պատերազմում քաջերի կողքին էր և նոյեմբերի 5-ին Ս. Ղազանչեցոց եկեղեցում ժամերգություն մատուցեց աշխարհի հավատավոր հայությանը:

Սրբազանի քարոզներով և ապրեցնող խոսքով մխիթարություն գտան հերոսացածների հազարավոր ծնողներ և հարազատներ: Հարյուրավոր  վիրավորներ արտերկներում իրենց բուժումները ստացան նրա օժանդակությամբ: 

 Հազարավոր երեխաներ հայոց  մշակութային բարձր արժեքների ժառանգորդն են դառնում Սրբազանի հոգածությամբ՝ երգ-երաժշտություն, պատմություն, կերպարվեստ, ռազմարվեստ...
 Սրբազանի անվան շուրջ հերյուրանք տարածող չարքապատկան գոյանքները հերթով-կարգով գալիս ու մեղայականով  փռվում են նրա ոտքերի տակ:
 Դեռևս պատանի հասակում Հայրենիքի համար զենք վերցրած Բագրատ Սրբազանին և իր ընկերոջը նկատելով այն օրերին  Սյունիքի պարետ, ազգային գործիչ Պարույր Հայրիկյանը, 17 ամյա պատանիներին թույլ չի տալիս ներգրավվեն մարտական գործողություններին: Եվ այս տարիներին, երբ Տավուշը նրան կնքեց Սահմանապահ Սրբազան անվամբ, ես և շատ արվեստագետներ պատիվ ունեցանք իր առաջնորդությամբ լինել խրամատներում՝ զինվորների կողքին:
 Կիրանցի 96 ամյա տատիկի  և 44 օրյա պատերազմում հերոսացածների ծնողների օրհնությունն առնելով, Հայոց հաղթական Բագրատ սրբազանը  ազնվազարմ հայերի ուղեկցությամբ գալիսն է քաղաքամայր:
  Չարքապատկաննե՛ր, տեղին է ձեր տագնապը. լույսը ցրելու՛ է խավարը: