Սա թերևս վերջին հնարավորությունն է

Սա թերևս վերջին հնարավորությունն է

Արմեն Հակոբյանի գրառումը

Մենակ էն, որ ճանապարհին ով հանդիպում է, ինչ մեքենա անցնում է՝ ողջունում է, ինքնին խոսուն է: 100 հատ սոցհարցումից ուժեղ է: 

Ես էստեղ չեմ գրի, որ «միանում եմ...», էս, էն: Չեմ գրի, որովհետև  ձևական բաների սիրահար չեմ: Չեմ գրի, որովհետև տասնյակ ու տասնյակ իմ իմացած և հարյուրավոր-հազարավոր էլ՝ չիմացած մարդկանց նման ես էն գլխեն միացած էի... 

«միացած էի» Էն ժամանակ, երբ հազարավորները 6 տարի առաջ ինքնամոռաց մերժումների մեջ էին, երբ 18-ի հոկտեմբերին «ռադիոուպրավլենիայով» երկրի սահմանադրական կարգը մի հատ էլ էին տապալում՝ շրջապատելով ԱԺ-ն ու սպառնալով գրոհել, 
երբ դատարաններ էին գրավում, 
երբ կորոնավիրուսային կոնցլագերին էին հնազանդվում, 
երբ..., երբ.., երբ...
Երբ հիմա, ամիսուկես պայքարի էպիկենտրոն դարձած Ոսկեպարն ու Կիրանցը 2021-ին 70-80 տոկոսով Նիկոլ էին ընտրում...
Այնպես որ, ես միացած էի, ու իմ նման, ինձանից էլ լավ բազմաթիվ մարդիկ: Մենք հաստատ միանալու խնդիր չունենք, զի էն գլխից միացած ենք...
Իսկ մնացածը՝ հընթացս: 
Աստված օգնական ու պահապան: Բայց ինչքան էլ հույսն Աստծո վրա դնես, առաջին հերթին պիտի ինքդ «իրար գաս»: 
Սա թերևս վերջին հնարավորությունն է: