Հեմինգուեյի հայտնի վիպակից պատմեմ, ալեգորիաները թողնեմ ձեզ

Հեմինգուեյի հայտնի վիպակից պատմեմ, ալեգորիաները թողնեմ ձեզ

Հայկ Ղազարյանի գրառումը

«Մի քիչ Հեմինգուեյի հայտնի վիպակից պատմեմ ,ալեգորիաները թողնեմ ձեզ։ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» իմ ամենասիրած վիպակներից է, որտեղ նկարագրում է , թե ինչպես ծերունին, որի ուժերին ոչ ոք չի հավատում , 84 օր բաց ծովում դեգերելով , 85-րդ օրը կարողանում է հսկա թրաձուկ (Մարլին) որսալ։

Մոտ երկու օր իր կարթն ընկած ու չհանձնվող թրաձկան հետ պայքարի մեջ մտնելով , վերջապես կարողանում է խոցել և կապել իր մակույկին։ Բայց... մինչև երջանիկ ծերունին ափ կհասներ, սոված շնաձկներն են հարձակվում մակույկի վրա և հերթով սկսում իրենց բաժինը փախցնել ծերունու որսից։ Մինչև ծերունին հասնում է ափ, հսկա, 5.5 մետրանոց մարլինից մնացած է լինում միայն կմախքը։ Սա զգուշացում է, քաղաքական պայքարի ժամանակ օդիոզ կերպարներին հնարավորինս քշել շրջապատից , այլապես յուրաքանչյուրն իր թուլափայը ստանալու ակնկալիքով մոտենալով, քո քաղաքական հաղթանակից թողելու է միայն կմախքը։ Էսքան բան...