Մեր թշնամիները անթաքույց կերպով թիրախավորում են Սրբազանին

Մեր թշնամիները անթաքույց կերպով թիրախավորում են Սրբազանին

Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական մեդիային, թե ինչպես են լուսաբանում Բագրատ սրբազանի առաջնորդած ազատագրական երթը:

Մեր թշնամիները անթաքույց կերպով թիրախավորում են Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, հայ եկեղեցուն, մի խոսքով բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել սկսված շարժմանը: Հասկանալի է, թե ինչու:

Զուգահեռ թերթում եմ Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը ծառայող լրատվամիջոցների էջերը:
Տպավորություն է, որ պարզապես վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածումը իբր հայրենասիրական քարոզ: Մեկին մեկ նույն քարոզն է, նույն ատելությունն ու սուտը հայերի դեմ:

Մի´ հետևեք, մի´ լսեք ու մի´ հավատացեք նրանց: Նրանք ստում են:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |