Մասկը չի հավատում ԱՄՆ-ի աջակցությանն Ուկրաինային

Մասկը չի հավատում ԱՄՆ-ի աջակցությանն Ուկրաինային

Ուկրաինայի վերաբերյալ Սպիտակ տան հայտարարությունները չեն համընկնում իրերի իրական վիճակի հետ։ 

Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը։

«Չկա համընկնում քաղաքականապես ընդունելի ասելիքի և նրա միջև, որին պետք է իրականում հասնել», - գրել է Մասկը:

Ավելի վաղ Մասկը մեկնաբանել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Ուկրաինային օգնության նոր փաթեթի հաստատումը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն չունի Ուկրաինայի՝ պատերազմից դուրս գալու ռազմավարություն։

Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Մասկը տրամաբանություն չունի։