ԱՄՆ-ի նահանգում ուսուցիչներին թույլատրել են դպրոցում զենք կրել 

ԱՄՆ-ի նահանգում ուսուցիչներին թույլատրել են դպրոցում զենք կրել 

ԱՄՆ Թենեսի նահանգի օրենսդիրները ընդունել են օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս նահանգի ուսուցիչներին դպրոցում հրազենային զենք կրել, որը սակայն պետք է լինի քողարկված։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Որոշումը սակայն առաջացրել է հասարակության դժգոհությունն ու վրդովմունքը։

Օրենքի դեմ հանդես եկողները հայտարարում են, որ այն չափազանց վտանգավոր է, քանի որ ուսուցիչը երդվում է երեխաներին գրել կարդալ եւ թվաբանություն սովորեցնել եւ ոչ թե դառնալ ոստիկան դպրոցի պատերից ներս։ Օրենքի նախագիծն ընդունվել է նահանգային Ներկայացուցիչների պալատի կողմից, որտեղ իշխողը հանրապետականներն են։