Վստահ է՝ Արեւմուտքում քաղաքացիական պատերազմ կսկսվի 

Վստահ է՝ Արեւմուտքում քաղաքացիական պատերազմ կսկսվի 

Ուշ, թե շուտ Արեւմուտքում քաղաքացիական պատերազմ կսկսվի՝ ուզում ենք մենք դա, թե՝ ոչ։ Այս մասին իր սոցկայքային էջում գրել է հայտնի ամերիկացի գործարար Իլոն Մասկը։ Նա այս կերպ արձագանքել է կանադացի պրոֆեսոր Գադ Սաադի հայտարարությանը, թե Արեւմուտքի ընտրած ճանապարհը քաղաքակրթական ինքնասպանություն է։

Գիտնականը մասնավորապես ասել էր, որ միգրանտների չկարգավորված հոսքը Արեւմուտքի երկրներ, ի վերջո, բերելու է նրան, որ տեղացիները ոտքի կանգնեն ու սկսվի քաղաքացիական պատերազմ։