Լուսին կուղարկվի էլեկտրական էկրան 

Լուսին կուղարկվի էլեկտրական էկրան 

NASA-ն Լուսին կուղարկի հատուկ էլեկտրական փոշեպաշտպան էկրան, որպեսզի այնտեղ ունեցած իր տեխնիկան պաշտպանի փոշուց։ Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան գիտական մամուլում տեղ գտած հրապարակումներից։ Ընդ որում, փոշեպաշտպան էլեկտրական էկրանը փոշուց պաշտպանելու է նաեւ ապագայում Լուսին ուղարկվելիք տեխնիկան եւ նույնիսկ մարդկանց առաքելություններին։

Նշվում է, որ լուսնային փոշին սրածայր մասնիկներ է իրենից ներկայացնում, որը վտանգավոր է այլ նյութերի համար։ Այն կարող է փչացնել տեխնիկան, կպչել տարատեսակ մակերերույթներին։ Էլեկտրական փոշեպաշտպան էկրանը գործելու է էլեկտրական լիցքով, որը ստեղծելու է ազատ էլեկտրական դաշտ եւ վանելու է դրանով լուսնափոշին։ Էկրանը Լուսին մտադիր են ուղարկել այս տարվա վերջին։