Քիշնեւում Հայոց Ցեղասպանությանը նվիրված համերգ է տեղի ունեցել 

Քիշնեւում Հայոց Ցեղասպանությանը նվիրված համերգ է տեղի ունեցել 

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւի Հանրապետության պալատում տեղի է ունեցել Մոլդովայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Միջոցառումը կազմակերպվել է Մոլդովայի Հայ համայնքի կողմից։

Հնչել են Կոմիտասի, Արմեն Սմբատյանի, իրանցի կոմպոզիտոր Ռըզա Վալիի եւ եվրոպացի կոմպոզիտորների գործեր՝ դիրիժորությամբ Իգոր Զնատոկովի։ Դուդուկի պարտիաները կատարել է Նարեկ Ավետիսյանը։ Վոկալային պարտիաները կատարել են հայ եւ մոլդովացի արտիստները։