Ղրիմում ամերիկյան հրթիռներ են ոչնչացվել․ ՌԴ ՊՆ

Ղրիմում ամերիկյան հրթիռներ են ոչնչացվել․ ՌԴ ՊՆ

Գիշերը Ղրիմի երկնքում 4 ամերիկյան ATACMC հրթիռ է ոչնչացվել, ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
«Անցած գիշեր կասեցվել է ՌԴ տարածքում գտնվող թիրախների դեմ Կիևի ռեժիմի կողմից ամերիկյան ATACMC օպերատիվ-մարտավարական հրթիռներով ահաբեկչություն իրականացնելու փորձը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են ՊՆ-ում, ամերիկյան հրթիռները վերացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով անմիջապես Ղրիմի տարածքի վրա։

Ռուսական ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար գնդակոծում են Ռուսաստանի շրջանները՝ ինչպես սահմանային, այնպես էլ թիկունքում՝ օգտագործելով անօդաչու սարքեր, հրթիռներ և բազմակի հրթիռային համակարգեր, իսկ վերջերս՝ այսպես կոչված լրտես-օդապարիկներ։