Գերմանիայի ԱԳ նախարարը մեղադրում է Պուտինին

Գերմանիայի ԱԳ նախարարը մեղադրում է Պուտինին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Կիև կատարած այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է նրա մեջ, որ վերջինս ցանկություն չունի երկխոսություն վարել Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ։ Նախարարի խոսքերը մեջբերում է ZDF-ը։

«Աշխարհի կեսն ամեն օր աշխատում է խաղաղության քարոզչության համար: Բայց դրա համար անհրաժեշտ է նաև Ռուսաստանի նախագահը, որը, ցավոք, բացարձակապես պատրաստ չէ երկխոսության»,- ասել է Բերբոքը։
Բացի այդ, նրա խոսքով, Ռուսաստանի կողմից միջուկային զորավարժությունները վկայում են խաղաղության հասնելու ցանկության բացակայության մասին: